Մեզ կարող եք միանալ նաև ֆեյսբուքում, այցելելով՝ https://www.facebook.com/groups/419940801448506/
Մարտունու Տիգրան Աբրահամյանի անվան ավագ դպրոցը հաղթող է ճանաչվել «Դպրոց-կենտրոնների միություն» ԻԱՄ-ի և ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով մրցույթում։



Դպրոցի սան Սեյրան Սողոյանի «Հայոց պետական խորհրդանշաններ» խորագրով պաստառը զբաղեցրել է մրցույթային առաջին հորիզոնականը: Աշխատանքները կազմակերպել էր դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի Ս.Ալեքսանյանը։
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ մարտի 18-ին:
ԴԿՄ նախագահ տիկին .Ռ.Մուրադյանը և հրավիրված այլ պաշտոնատար անձինք մրցանակներ հանձնեցին հաղթողներին:




Մրցանակաբաշխության ավարտից հետո հաղթող դպրոցների տնօրենները և աշակերտները այցելեցին ՀՀ նախագահի նստավայր, որտեղ նրանց ընդունեց և ողջունեց հանրապետության նախագահը: Պարոն Ս.Սարգսյանը շնորհավորեց հաղթողներին և կարևորեց նման միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են դպրոցականների բազմակողմանի և հայեցի դաստիարակության գործին:






Նյութը պատրաստեցին Հովակիմը,Ալբերտը և Մարոն :

Комментариев нет:

Отправить комментарий