Մեզ կարող եք միանալ նաև ֆեյսբուքում, այցելելով՝ https://www.facebook.com/groups/419940801448506/

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԽՈՀԵՐ

                                                ՉԱՍՎԱԾ ԽՈՍՔԵՐ                                                                                                                                                                                                                                                                            
 Տաղտկալի երևույթ է մենակությունը: Երբ հասկանում ես,որ միայնակ ես և զրկված այն արդար մարդկային ձեռքից,որը կառաջարկեր իր օգնությունը,դու պարզապես մոռանում ես մի կարևոր փաստ.որ կյանքը դեռ շարունակվում է,որ երկրագնդի վրա դեռ կգտնվեն այնպիսի մարդիկ,որոնք օժտված են Աստծո կողմից ընձեռված բարությամբ ու խղճով: Իսկ եթե ոչ մարդիկ, ապա բնությունը օգնության կգա,օգնության կգա երաժշտությունը: Դու ընդամենը պետք է ըմբռնես նրանց լեզուն:       Միթե չես գտնի հոգեկան անբացատրելի մի հանգստություն նրանց գրկում: Նրանց հետ դու հառնում ես դեպի անհունություն,թև են առնում քո երազներն ու խոհերը,ամենաանիրականալին դառնում է իրական: Դու ուղղակի ճախրում ես: Երաժշտությունը բթացնում է բանականությունդ,թուլացնում մարմինդ և  գործի դնում սրտի կախարդական թելադրանքը: Այդ պահին դու հասկանում ես,թե որքան ուժեղ է քո սերը և անփոխարինելի: Բայց երբ կտրվում ես այդ ամենից,աներևույթ մեկը քեզ կողքից ասում է,որ այդ սերը քեզ պետք չէ,այն փչացնում է քո կյանքը: Թերևս դու ինքդ քո մեջ վերլուծում և հասկանում ես,որ դու ուժեղ ես,կարող ես ավելին,քան կարծում ես,և ամենակարևորը՝դու կգտնես քո մեջ այն կայուն հիմքը որի միջոցով կկարողանաս հաղթահարել ճակատագրի կողմից ճանապարիդ նետված դաժան փորձությունները: Պարզապես նայիր երկնքին,սուզվիր նրա անսահմանության մեջ և ընդունիր այն չափավորն ու գեղեցիկը,այն ճշմարիտը,որով պեք է շարունակես ապրել Աստծո կողմից ընձեռված քաղցր կյանքը: Եվ եթե նույնիսկ շուրջդ տիրում է լռություն մի վախեցիր շրջապատող աշխարհի այդ լռությունից ,քանզի այն երբեմն ավելին է ասում,քան դիմակավոր մարդկանց շուրթերից հնչած կեղծ ու շինծու խոսքերը: Եվ ինչու....ինչու տառապել այն մարդկանց համար,ովքեր չեն էլ փորձում հասկանալ քո հոգում կուտակված զգացմունքները: Ինչու մտախոհ քայլել փողոցով՝կոպերից դանդաղ սահող արցունքն աչքերիդ սառած: Միթե այն մեկը,ում համար դու տանջվում ես,արժանի է քո արցունքներին ու տառապանքներին: Իհարկե ոչ: Եվ որքան ճիշտ է,որ բառերը լոկ անգույն ստվերներ են՝մեր գլխում վխտացող անհամար մտքերի: Բառերը սոսկ փոքրիկ օղակներ են,որ կապում են մեր մեծ զգացմունքներն ու ձգտումները,որոնց մասին չենք խոսում բարձրաձայն: Սակայն նա նույնիսկ չփորձեց օղակել մեր հոգիները: Ինձ լքելով չարտաբերեց սրտի զարկերն արագացնող այն խոսքերը,որոնց ես այդքան երկար սպասել էի: Միգուցե ես արժանի չէի: Եվ որքան ծանր էր նրա համար արտաբերել այն: ՈՒ որոնք էին խոսքերն այդ դժվարասելի: Ընդամենը....Ընդամենը երեք բառ.Ես սիրում եմ քեզ......   Չէ որ ես կասեի այդ խոսքերն առանց վայրկյան իսկ մտածելու:                                                                                                                                                                                                                                                                                         Անահիտ Գասպարյան




                                                                   
                                                          ԱՆԱԿՆԿԱԼ ՆՎԵՐ                              
                                                                                                                                                                   Գիշեր էր: Աշնանային զով ու աստղալից գիշերներից մեկն էր: Ամբողջ երկինքը պատված էր աստղերով այնպես,կարծես հազարավոր մանր լուսատտիկներ պար էին բռնել երկնքում: Մի փոքր այն կողմ՝ միայնության մեջ,լիալուսինն էր,որը կարծես իր տխրությունը թաքցնելու նպատակով  մերթընդմերթ թաքնվում էր փոքր ամպիկների հետևը: Իսկ ներքևում՝ երկրի վրա,լուսնի լույսով լուսավորված նեղլիկ փողոցներում տիրում է հաճելի լռություն,այնպիսի լռություն,որ մարդ կարող է քայլել իր մտքերի մեջ խճճված,քայլել,շնչել թարմ օդը,հարցեր տալ աստղերին և պատասխանը չգտնելով նորից խճճվել մտքերի մեջ: Ահա և այդ նեղլիկ փողոցներից մեկում հազիվ լսելի ոտնաձայնով,մտքերի մեջ մոլորված հազիվ քսան տարեկանի հասնող մի օրիորդ է քայլում: Չնայած լուսնի դեղին լույսին՝ ամբողջովին կարող էիր զգալ,թե որքան նուրբ ու սպիտակ մարմին ուներ,որը ծածկել էր բամբակե սպիտակ մի նուրբ զգեստով,իսկ քայլերը...քայլերն այնքան թեթև էին,այնքան ճկուն,որ կարծես սահում էր գետնի վրայով: Աչքերն այնքան գեղեցիկ էին,բայց միաժամանակ այնքան տխուր,այնքան թախծալի,որ տեսնողը միանգամայն կարող էր ասել,թե ինչ էր կատարվում օրիորդի մտքում ու սրտում: Նա մտածում էր այն մասին,ինչ կատարվել էր նրա հետ մի քանի րոպե առաջ.սիրելին լքել էր նրան: Աղջիկը մտածում էր՝ միթե ինքը բավականին սեր ու ուշադրություն չի տվել երիտասարդին,կամ նրա կողքին լինելով չի նկատել,որ ուրիշն է գերել նրան: Մտածում է ամեն ինչի մասին,հիշում է այն օրերը,որոնք անցկացրել են իրար հետ.երկար քայլել են անձրևի տակ՝չզգալով անձրևի սառնությունը: Ինչպես մոռանալ նրան,իր միակ սիրուն,ինչպես սրտին թելադրել մոռանալ նրան: Ոտաբոբիկ քայլելով սառը գետնի վրայով՝ ուղևորվում է դեպի տուն: Ահա և տունը: Չգիտես ինչու այդ լուսավոր տունը այս անգամ այնքան մռայլ ու տխուր թվաց աղջկան: Օրիորդը,մտնելով տուն,լույսը առանց միացնելու  աստիճաններով բարձրացավ իր սենյակ և ընկննելով անկողնուն սկսեց լացել,կարծես քսան տարի պահել էր իր արցունքները  և հիմա էր դուրս հորդում: Ձեռքը հանգիստ մեկնեց ջրով լի բաժակին,սակայն  բաժակի փոխարեն ինչ-որ բան ծակեց նրա նուրբ ձեռքը: Նա շրջվեց և տեսավ մի նամակ,մի կարմիր վարդ և մատանի: Վերցրեց նամակը և սկսեց կարդալ.՛՛Կներես սիրելիս քեզ նղացնելու համար: Գիտեմ,դաժան խաղ խաղացի,ուղղակի ուզում էի տեսնել՝ իսկապես սիրում ես ինձ: ՈՒ հասկացա....հասկացա,որ քո սերն այնքան մեծ է,որ դու պատրաստ ես ամբողջ կյանքում դժբախտացնել քեզ,ինձ զիջել ուրիշին,միայն թե ես երջանիկ լինեմ: Ընդունիր այս մատանին,որպես իմ կես: Կներես խաղի համար: Ես սիրում եմ քեզ՛՛:  Մի պահ աղջիկը սառեց,հետո անակնկալից ուշքի գալով՝ մատանին դրեց մատին, վարդը սեղմեց կրծքին և գոհ ու հաղթական իր փոքրիկ սենյակում սկսեց խենթի պես պարել:                                                                                                                                                                                                                                                                                                             Աննա Ոսկանյան                                                  

Комментариев нет:

Отправить комментарий