Մեզ կարող եք միանալ նաև ֆեյսբուքում, այցելելով՝ https://www.facebook.com/groups/419940801448506/
Ապրլի 6-ին Մարտունու Տ.Աբրահամյանի անվան Ավագ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Պարույր Սևակի <<Եղիցի լույս>> ժողովածուին:



Ցերեկույթը նվիրվեց առաջնագծում զոհված ազատամարտիկների հիշատակին:Միջոցառումն սկսվեց մոմավառությամբ և մեկ րոպե լռությամբ:Ոչ բոլորին է հայտնի,որ Սևակի այդ ժողովածուն դժվարությամբ է տպագրվել,սակայն եղել է Սևակի ամենասիրելի ժողովածուներից մեկը: Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մասնագետ Անուշ Կարապետյանը,ով հայտնի է իր ստեղծագործական փայլուն գաղափարներով և վայելում է բոլորի սերն ու հարգանքը: Միջոցառմանը մասնակցում էին 8-12-րդ դասարանի աշակերտներ ու աշակերտուհիներ: Հրավիրված էին դպրոցի տնօրենն,ուսուցիչներն ու աշակերտները: Միջոցառման գլխավոր հյուրերից էր դպրոցի նախկին տնօրեն,վաստակավոր մանկավարժ Անահիտ Մկրտչյանը: (ստորև ներկայացնում ենք նկարները):




















1 комментарий: