Ապրլի 6-ին Մարտունու Տ.Աբրահամյանի անվան Ավագ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Պարույր Սևակի <<Եղիցի լույս>> ժողովածուին:
Ցերեկույթը նվիրվեց առաջնագծում զոհված ազատամարտիկների հիշատակին:Միջոցառումն սկսվեց մոմավառությամբ և մեկ րոպե լռությամբ:Ոչ բոլորին է հայտնի,որ Սևակի այդ ժողովածուն դժվարությամբ է տպագրվել,սակայն եղել է Սևակի ամենասիրելի ժողովածուներից մեկը:
Միջոցառումը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության մասնագետ Անուշ Կարապետյանը,ով հայտնի է իր ստեղծագործական փայլուն գաղափարներով և վայելում է բոլորի սերն ու հարգանքը:
Միջոցառմանը մասնակցում էին 8-12-րդ դասարանի աշակերտներ ու աշակերտուհիներ:
Հրավիրված էին դպրոցի տնօրենն,ուսուցիչներն ու աշակերտները:
Միջոցառման գլխավոր հյուրերից էր դպրոցի նախկին տնօրեն,վաստակավոր մանկավարժ Անահիտ Մկրտչյանը: (ստորև ներկայացնում ենք նկարները):
Этот комментарий был удален администратором блога.
ОтветитьУдалить