Մեզ կարող եք միանալ նաև ֆեյսբուքում, այցելելով՝ https://www.facebook.com/groups/419940801448506/

Հանդիպում ԵԼԱԿ-ի կազմակերպիչների հետ




''Զարթոնք-89'' կազմակերպությունը և ''Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնը'' օգոստոսի 22-ին այցելեցին Գեղարքունիքի մարզ`քաղաք Մարտունի: Մենք` ''Մարտունու երիտասարդ լրագրողների առցանց կենտրոն''-ի անդամներս, սրտի թրթիռով սպասում էինք այս հանդիպմանը: Այն բավականին լավ ընթացք ունեցավ: Սկզբում բոլորս էլ լարված էինք, սակայն ինտերակտիվ խաղերի միջոցով լարվածությունը վերածվեց բուռն քննարկումների: Այս խաղերի միջոցով քննարկվեցին քաղաքի գլխավոր հիմնախնդիրները: Հանդիպման ընթացքում ներկայացվեց կազմակերպության նպատակները և գործունեությունը: Սովորեցինք, թե ինչ է հետազոտությունը և ինչպես կարելի է ճիշտ կատարել այն: Հանդիպման ընթացքում ձեռք բերեցինք նոր ընկերներ և տեղեկացանք լրագրության, մեդիայի մասին: Մեր կատարած աշխատանքների և ԵԼԱԿ-ի հետ կապ պաշտպանելու համար պարգևատրվեցինք նեթբուքով: Զարթոնք-89 ԲՀԿ նախագահ Սիլվա Վարդանյանը մեզ խոստացավ աջակցել և ապահովել տեխնիկայով, հետագա մեր գործունեության համար: Ստորև ձեզ ենք ներկայացնում հանդիպման նկարները, իսկ տեսանյութը կներկայացվի հաջորդ նյութում:





































ՄԵԼԱԿ

Комментариев нет:

Отправить комментарий