Մեզ կարող եք միանալ նաև ֆեյսբուքում, այցելելով՝ https://www.facebook.com/groups/419940801448506/

Հարցազրույց փոխքաղաքապետ Ա. Կարապետյանի հետ



-Բոլորս էլ գիտենք, որ քաղաքի հիմնախնդիրները բավականին շատ են: Դրանցից մեկն էլ եկեղեցու վերանորոգումն է: Այն իր ոչ բարվոք վիճակի պատճառով հասարակության գրեթե մեծ մասի կոզմից անտեսված է: Որևէ քայլեր ձեռնարկվու՞մ են: -Նախ ողջունում եմ ձեր կազմակերպությունը:Շատ հետաքրքիր է ու շատ գովելի, որ դուք այս տարիքում նախանձախնդիր եք, որ ձեր ծննդավայրի առաջ ծառացած որոշակի խնդիրները լուծվեն: Իմ համար դա շատ ողջունելի փաստ է: Ես խոստանում եմ առաջին հերթին որպես անձ,երկրորդ հերթին որպես քաղաքապետարանի ներկայացուցիչ հնարավորինս չափ օգնել և օժանդակել ձեզ:Իհարկե եկեղեցին միշտ էլ գտնվել է մեր ուշադրության կենտրոնում, և եթե տեղյակ չեք ասեմ, որ քաղաքապետը մոտ 2-3 ամիս առաջ գնաց գործուղման ՌԴ, որովհետև գիտեք, որ եկեղեցու վերանորոգումը մեծ գումարների հետ կապված հարց է: Նախագիծը կա, նախահաշիվները ևս, կապված Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման հետ: Ցավոք սրտի մենք քաղաքապետի գործուղումից հետո, որը մեկ նպատակ ուներ. համախմբել բոլոր մարտունեցիների ուժերը (խոսքը գործարար տղաների մասին է, ովքեր որոշակի ֆինանսական միջոցներ ունեն): Այս հարցը այս ձևով պետք է լուծվի, քանի որ, միանշանակ պարզ է, որ քաղաքի բյուջեն հնարավորություն չունի այդքան գումար հատկացնի այս գործի համար: Մենք բերեցինք մի քանի կազմակերպություններ, որոնք ուսումնասիրեցին եկեղեցու առկա վիճակը, և եկանք այն եզրակացության, որ ներկայիս եկեղեցին կառուցելու համար ավելի մեծ գումար է անհրաժեշտ, քան, որ հիմնովին եկեղեցի կառուցենք: Երևի շուտով կգնվի տարածք, նոր եկեղեցի կառուցելու համար: Եվ իմացեք, որ այս հարցը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է գտվում, և մենք ուղիներ ենք փնտրում,որպեսզի լուծենք այս խնդիրը: -Քաղաքում հավելյալ լուսավորության սպասե՞նք: -Անպայման:Այդպիսի նախագիծ կա:Եթե այս տարի չէ,ապա մյուս տարի Պռոշյան և Զիրոյան փողոցները կլուսավորվեն: -Մարդիկ աղտոտում են քաղաքը աղբամաններ չլինելու պատճառով: Չե՞ք նախատեսում արդյոք քաղաքի տարբեր հատվածներում աղբամաններ տեղադրել: -Ուղիղ տասն օր հետո քաղաքում տեղադրվելու են աղբամաններ, այժմ խոսքը Երևանյան, Մյասնիկյան, Շահումյան և Աբովյան փողոցների մասին է: -Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Սևանա լճի աղտոտվածությունը վերացնելու համար: Մենք շատ մոտ ենք ապրում Սևանին, քանզի աղտոտվածության պատճառով չենք կարող մեր հանգիստը լավ կազմակերպել: -Ուրեմն, Սևանա լճի հետ կապված, համայնքը ոչ մի ազդեցություն կամ լծակ չունի: Դա Սևանի Ազգային Պարկի խնդիրն է: Վերջերս մենք կարողացանք միայն արմատներ հանող սարք բերել, և մեր քաղաքին հարող հատվածներում չիչխանի և տարբեր ծառերի արմատները հանել: Մնացածը պատկանում է Սևան Ազգային Պարկին: մենք իրավունք չունենք քայլեր ձեռնարկելու: Մեր անմիջական նախաձեռնությամբ կառուցվել է մաքրման կայան, որն արդեն շահագործման է հանձնվել: Այն մոտ 70-80% չափով գետի մեխանիկական մաքրում է կատարում: Այսինքն այս ուղղությամբ աշխատանք կատարվել է: -Քաղաքային բակերում մի քանի տարի առաջ տեղադրվեցին երեխաների համար կարուսելներ: Նման բանի սպասեն՞ք մոտ ժամանակներս այն հատվածներում, որտեղ բացակայում են: -Այս տարի կարող է և չհասցնենք, բայց նպատակ ունենք ստեղծելու համատիրություններ, որոնք էլ, բնականաբար, կզբաղվեն այդ հարցերով: Մենք՝ որպես քաղաքապետարանի ներկայացուցիչներ հնարավորին չափ կօգնենք: -Շշուկենր են պտտվում, որ Մշակույթի պալատի դիմաց կկառուցվի շատրվան: Ճի՞շտ է: -Այո՛,ճիշտ է: -Եթե այս աշխատանքները սկսված լինեին մի քանի տարի առաջ, ապա հիմա Մարտունու գրեթե բոլոր վայրերը կլինեին շատ գեղեցիկ: Ի՞նչն էր խանգարում այս ծրագրերը իրագործել ավելի վաղ: Շատ պրովոկացիոն հարց է: Ուրեմն այդ մի քանի տարիների ընթացքում, ես արդեն ոչ թե փոխքաղաքապետ, այլ որպես բնակիչ եմ ասում, քաջատեղյակ եմ այս ամենից: Լուծվել են կենսական նշանակության հարցեր: Կային հարցեր, որոնք առաջնահերթ էին, մանրամասնեմ որոնք են, նախ պետք է կառուցվեր համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտներ, օրինակ՝ Մշակույթի տուն,Սպորտ դպրոց, երաժշտական դպրոց,որը հիմա հիմքից կառուցվում է: Կոյուղագծեր պիտի կառուցվեր, այսինքն լուծվել են կենսական անհրաժեշտության հարցեր: Հիմա այսպես ասած անցնում ենք «կոսմետիկ» հարցերին: Պատճառը հենց դա է եղել: Հիմա, տեսեք, մենք կարող ենք այգիներ կառուցել, բայց մանկապարտեզի երեխաները ճանապարհ չունեն քայլելու: Պետք է այս խնդիրը ըստ առաջնահերթությունների լուծենք: Պատճառը դա է եղել: -Կցանկանայինք անդրադառնալ նաև գետի աղտոտվածությանը: Գետը օգտագործվում է որպես աղբատար: Ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ: -Ձեր նման մարդկանց միջոցով կարելի է պայքարել: Վերջիվերջո քսան հոգանոց կոլեկտիվ ունեցող կոմունալ տնտեսությունը կամ քաղաքաշինության բաժնի աշխատակիցները չեն կարող պայքարել 7 000 մարդու դեմ: Պատկերացրեք մոտ 10 000 մարդ աղբ է թափում,և 3 հիվանդ մարդ հավաքում են: Գիտեք հե՞շտ է: Հեշտ չէ չէ՞:Ամբողջ գետի երկայքով դրված են աղբամաններ, բայց եկեք տեսեք, որ մեր բնակչությունը տանում ազբը թափում են ո՛չ թե աղբամանի մեջ, այլ կողքն են թափում: Մենք պայքարում ենք, բայց էլի եմ ասում հնարավոր չէ: Միևնույն է մարդիկ աղտոտում և փչացնում են քաղաքը: -Վերջին բուռն արտագաղթից հետո ինչպե՞ս եք գնահատում Մարտունու ժողովրդի տնտեսական վիճակը: -Խոսքը երևի արտագնա աշխատանքի մասին է: Միշտ էլ եղել է,ուղղակի այժմ այլ բնույթ է կրում: Իմ համար ցավալին այն է, որ եթե այն ժամանակ մարդիկ գնում, աշխատում ու վերադառնում էին, հիմա իրենց ընտանիքներին էլ են տանում, բայց վաղ, թե ուշ վերադառնալու են: Սոցիալական վիճակն էլ, բնականաբար, եթե համեմատենք կողքի շրջանների հետ, օրինակ` Վարդենիսում, եթե կա երկու բանկ, այստեղ կա յոթ բանկ: Դա խոսում է սոցիալ տնտեսական վիճակի մասին: -Իսկ Մարտունու հիմնական խնդիրը,ըստ Ձեզ ո՞րն է: -Իմ կարծիքով շա՜տ խնդիրներ կան, բայց եթե իմ անձնական կաիծիքն եք ուզում իմանալ, ապա ճանապարհներն են: Առաջին հերթին պետք է կոմունիկացիաները հարմարվեն բնակչությանը: Խնդիրների մի մասը հեշտ լուծվող են, մի մասը՝ ոչ: Կան խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել, բայց այնքան էլ հեշտ չէ: Ուղղակի մեր բնակչությունը շատ պասիվ է: Ձեզ տեսնելով ես հիանում եմ, եթե ձեր նման մարդիկ շատ լինեն, շատ ավելի լավ կլինի: Ժողովրդից մեծ բան է կախված: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: ՄԵԼԱԿ

2 комментария:

  1. Ողջունում եմ Ձեր՝ Մարտունու Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի առաջին քայլերը, համոզված եմ որ միասին շատ խնդիրներ կլուծենք:

    ОтветитьУдалить