Մեզ կարող եք միանալ նաև ֆեյսբուքում, այցելելով՝ https://www.facebook.com/groups/419940801448506/

Կոթավանք կամ Սբ. Աստվածածին եկեղեցի

    Գեղարքունիքի մարզի միջնադարյան նշանավոր հուշարձաններից մեկը՝ Կոթավանքը կամ Սբ. Աստվածածին եկեղեցին    


     Կառուցվել է 9-րդ դարի վերջին՝ պատմական Կոթ քաղաքում։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը՝ Սյունիքի տեր Վասակ Սյունու և Հայոց թագավոր Աշոտ Բագրատունու աղջկա՝ Մարիամի որդին։ Այն գտնվում է ներկայիս Մարտունու տարա­ծաշրջանի Ներքին Գետաշեն գյու­ղում։ Պատմական ուսումնասիրություն­ները ցույց են տալիս, որ միջ­նադարում Կոթ քաղաքը աչքի է ընկել իր մեծությամբ և դերով։ Այն եղել է Գեղարքանիք գավառի կենտրոնը և իշխանական նստավայրը, ինչպես նաև Բագրատունիների արքունական ձկնորսարանը։ Այս տարածաշրջանի զարգացման և ծաղկման համար կարևոր հանգամանք է եղել այն, որ քաղաքը գտնվել է քարավանային առևտրական ճանապարհների խաչ­մերուկում՝ իրար կապելով տարբեր տարածաշրջաններ, մշակութային և տնտեսական կենտրոններ։ Կոթ քաղաքը ձգված է եղել մինչև ներկայիս Վերին Գետաշեն գյուղի սահմանները, նրանից բաժանվելով Իշխանագետի նեղ ձորակով։ Պատմական քաղաքից ներկայումս պահպանվել են թվով 418 պատմամշակութային հուշարձաններ՝ հին բնակատեղի, եկեղեցիներ, մա­տուռներ, միջնադարյան գերեզմա­նոցներ՝ մեծաքանակ խաչքարերով ու տապանաքարերով։ Շուրջ 9,5 հա տարածքի վրա տարածվում է վաղ միջնադարյան ծագում ունեցող գերեզմանատունը, որտեղ կան բազ­մաթիվ գեղաքանդակ խաչքարեր։ Սբ. Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում կա 121 խաչքար, որոնցից ամենահինը պատկանում է 9-րդ դարի սկզբին: Խաչքարերով հարուստ մի այլ գերեզմանատուն, որտեղ հաշվառված Է 156 խաչքար, գտնվում է. գյուղի հարավ-արևմտյան եզրին` բարձրադիր հարթության վրա։ Այստեղ կան իրենց չափերով մեծ խաչքարեր, ինչպես նաև` մեծ ու տափակ տապանա­քարեր։ Տապանաքարերից շատերն ունեն արձանագրություններ, որոնք պատմական հարուստ նյութ են պարունակում։ Կան նաև առանց արձանագրաթյունների տապանա­քարեր՝ 10-11-րդ դարերի քանդակ­ներով։                                








                                                                                        Անի Հովհաննիսյան

Комментариев нет:

Отправить комментарий