
Այսօր` մարտի 25-ին, Սևանի N1 դպրոցում Սևանի և Մարտունու բասկետբոլի երիտասարդական հավաքականների միջև տեղի ունեցավ ընկերական հանդիպում:
Մարտունու Ավագ դպրոցից խաղին մասնակցում էին`Հակոբ Դավթյանը, Ակսել Մելքոնյանը, Սուրեն Հոխանյանը, Գագիկ Բաղիշջանյանը, Էրիկ Գրիգորյանը, Ալիկ Ժամհարյանը, Գեղամ Մկրտչյանը և Նարեկ Դավթյանը: Մեր տղաները մինչև վերջ պայքարեցին հաղթանակի համար: Սակայն խաղն ավարտվեց 38-35 հաշվով `Մարտունու երիտասարդների պարտությամբ:
Մենք չենք հուսահատվում և համոզված ենք, որ մեր թիմը և մարզչական կազմը լավագույններից են: Մենք պետք է հպարտանանք մեր թիմով և նրա կողքին լինենք թե հաղթանակի, և թե պարտության պահին:
# Նյութը պատրաստեցին Հովակիմը , Լիլին և Մարոն
Комментариев нет:
Отправить комментарий