Մեզ կարող եք միանալ նաև ֆեյսբուքում, այցելելով՝ https://www.facebook.com/groups/419940801448506/
Համբարձման տոն 


Մայիսի չորսին,Մարտունու ավագ դպրոցի աշակերտները՝Ադամյան Անահիտի,Տաթեւիկ Գրիգորյանի եւ Տեր-Սիմոն Քահանայի
ղեկավարությամբ,կազմակերպեցին «Համբարձման» տոնը:Համբարձման տոնի նախօրեին՝10-12-րդ դաս. Աշակերտները կատարեցին ամենաբովանդակալից ու ամենահետաքրքիր արարողությունը:Ավանդույթն ասում է,որ«պետք է գաղտնի գողանալ՝ յոթը դռնից ու աղբյուրից,ջուր ու ծաղիկներ,որն էլ պէտք է բերվի եկեղեցի,այնուհետեւ ջուրն ու ծաղիկները դրվում են կժի մեջ,իսկ ցանկացողներն գցում են որեւէ իր՝կժի մեջ,որպեսզի հաջորդ օրը կժից հանելուց,արտասանվեն  հատուկ տոնին նվիրված բանաստեղծություններ»:
Աշակերտները՝ շատ ճիշտ ու պարկեշտ ձեւով կատարեցին իրենց դեմ դրած առաքինությունը:












Ջրով լի կուժը տարվեց եկեղեցի եւ արվեց այն,ինչ ասվում է ավանդույթում:
Ահա՛ եւ եկավ ամենահետաքրքիր օրը՝մայիսի հինգը:
Աշակերտները ու Մարտունու բնակիչները հավաքվեցին եկեղեցում,մասնակցեցին արարողությանը՝հոգեւոր երգերով ու աղոթքներով:
Ծիսակարգը ավարտելուց հետո բոլորը  հավաքվեցին եկեղեցու բակ ու հարսիկի օգնությամբ,կժից հանվեց  այն իրերը,որ դրվել էր անցած օրը,իսկ դրանց հետ մեկ տեղ,Շուշանի օգնությամբ հնչեցին տոնին նվիրված բանաստեղծություններ:Այնուհետեւ աշակերտները բռնեցին քոչարի,երգելով՝Ջա՛ն ծաղիկ,ջան,ջան...
Պարը ավարտելուց հետո,որոշվեց,որ  խանութներից,անցորդներից եւ այլն,հավաքված գումարը նվիրաբերել Արցախից եկած 3 ընտանիքներին,որոնք ներկա պահին ապրում են Լիճքում:Մասնակիցները  երգելով ու արտասանելով գումար ու սնունդ հավաքեցին,այն բերելով եկեղեցի՝հաշվելով ու բաժանելով 3 մասի,ուղեւորվեցին Լիճք:
Լիճքում շատ լավ ընդունեցին մեզ:Խաչատրյանների ընտանիքում կար մի գեղեցիկ աղջնակ՝Աննան,որը մասնակցել էր բազում երգի մրցույթների,այդ թվում նաեւ Հունաստանում,գրավելով բարձր հորիզոնականներ:Աննան մեզ համար երգեց հոգեւորական երգեր,բայց իր խոսքում նա ասաց,որ ավելի շատ նախընտրում է Էստրադաին երգեր եւ երաժշտություն:Գումարները հանձնեցինք եւ շնորհակալական խոսքերով ու օրհնանքով դուրս եկանք,մաղթելով մեզ «Բարի ճանապարհ»:Նյութը պատրաստեցին Հովակիմը և Սեյրանը :













Комментариев нет:

Отправить комментарий