Մեզ կարող եք միանալ նաև ֆեյսբուքում, այցելելով՝ https://www.facebook.com/groups/419940801448506/

Մարտունու գլխավոր փողոցի ասֆալտապատումը




Բոլորովին վերջերս  լուծվեց, ըստ իս, Մարտունու ամենակարևոր խնդիրը: Առաջին հայացքից զարմանալի է թվում, թե ինչպես կարելի է Մարտունու փողոցներից մեկի ասֆալտապատումը համարվել առաջնային խնդիր, բայց ավելի լավ ուսումնասիրելուց հետո, հասկանում ենք, որ եթե Մարտունու գլխավոր`Երևանյան փողոցը  գտնվում է կատարյալ անմխիթար վիճակում, ապա անհապաղ պետք է ասֆալտապատել փողոցը: Մարտունու մնացած փողոցները,  կոպիտ ասած, կարող են գտնվել վատ վիճակում, բայց հաշվի առնելով, որ Մարտունի  մտնելուն պես առաջինը մարդիկ շարժվում են գլխավոր փողոցով, ապա գոնե այդ փողոցը պետք է լինի ասֆալտապատված: Հարկ  է նշել, որ Երևանյան փողոցը Սովետական կարգերի փլուզումից հետո չէր ասֆալտապատվել: Մարտունու քաղաքապետարանը վերջին ժամանակի հիանանլի աշխատանքներից հետո, որոշեց, որ պետք է լուծվի նաև գլխավոր փողոցի հարցը: Ձեզ ենք ներկայացնում  ասֆալատապատման գործընթացից մի քանի լուսանկար:                                                       







Արման Գրիգորյան

2 комментария:

  1. ՄԱՐՏՈՒՆՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԿԵՆՏՐՈՆԻ անդամներ ջան շատ ապրեք, ոնց որ սայլը տեղից շարժվում է:

    ОтветитьУдалить