Մեզ կարող եք միանալ նաև ֆեյսբուքում, այցելելով՝ https://www.facebook.com/groups/419940801448506/

Սա Մարտունին է




Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի շարքերը համալրվեց Մարտունու լրագրողական ակումբի անդամներով:  Մարտունու մասնաճյուղի բոլոր անդամների անունից, ես` Արման Գրիգորյանս, ողջունում եմ առցանց կենտրոնի բոլոր ղեկավարներին, հովանավորներին, տնօրեններին, մյուս մասնաճյուղերի  անդամներին և իհարկե մեր ընկեր Նարե Գարեգինյանին` մեզ նման առաջարկ անելու  համար: Մենք խոստանում ենք հնարավորին  չափ  մասնակցել առցանց  կենտրոնի  հետ կապված իրադարձություններին, լինել ակտիվ, և իհարկե այնպես անել, որ մեր գործը տա  ինչ-որ  արդյունք…: Մարտունի, հարազատ միջավայր, մանկություն, ընկերներ, անցած ժամանակ, որը ետ բերելու համար կտաս կյանքիդ ամենաթանկ բանը. ավանդական տոներ, ավանդական ուտեստներ, կապուտաչյա Սևանի գեղեցիկ  հայացքը` սևեռված Գեղամա լեռներին և Մարտունի քաղաքին: Հարազատ դպրոց, հյուրընկալ ժողովուրդ և այլն: Այս շարքը կարելի է հավերժ թվել, բայց չպետք է տարվել մեր քաղաքի այսպիսի նկարագրով և մոռանալ խնդիրների մասին, քանի որ չունենալով զարգացած քաղաքին բնորոշ անգամ 30% պայմաններ, մարդիկ քաղաքի հետ վերաբերվում են ոչ այնքան լավ, խոսքս վերաբերում է քաղաքը աղտոտելուն, քաղաքի ծայրամասով հոսող գետը աղբամանի տեղ օգտագործելուն և այլն: Աշխատանքից ոտքով տուն վերադարձող մարդիկ հանգիստ նստելու, շունչ քաշելու և ճանապարհը շարունակելու տեղ  չունեն, նույնիսկ մարդիկ, որոնք վերադառնում են ավտոմեքենաներով, վաստակած գումարի 25% ծախսում են  մեքենան վերանորոգելու համար, քանի որ ճանապարհը քարուքանդ վիճակում է: Քաղաքը ունի եկեղեցի, որը մարդկանց գրեթե  ամենաանտեսված վայրերից մեկն է, քանի որ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում: Մարտունին շատ մոտ է Սևանա լճին, և թվում է, թե մարդիկ իրենց հանգիստը կարող են անցկացնել լճափին և դրան կից անտառներում: Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, եթե չկա լողալու համար պայմաններ, լիճը աղտոտված է, լճափին ավազի մեծ մասը հարուստ է ծառերի արմատներով և շշերով: Անտառում ամենուրեք աղբով լցված պոլիեթիլենային  տոպրակներ են: Ամենավատն այն է, որ բնությանը անմխիթար վիճակին հասցրել են մեծ մասամբ տեղացիները և գալիք սերունդը մեծանում է իրենց ծնողների դաստիարակությամբ, կարճ ասած բնությունը դարձել է մարկանց «զոհը»: Չնայած այս ամենին, մենք բոլորս էլ սիրում ենք մեր քաղաքը, մեր լեզուն, որի մասին վերջին ժամանակներս շրջանառվող վատ կարծրատիպերը կոտրելու համար կասեմ, որ դա հայ ազգի արժեքն է, և ընդհանրապես բարբառները հայ ժողովրդի կարևոր խորհրդանիշներից մեկն են. մի' մոռացեք, որ հայ գրողներից շատերը, որոնց մենք սրբացնում ենք, ստեղծագործել են բարբառով:
                     
                                                                             
Արման Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий