Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում կատարվում են որոշակի բարեփոխումներ կապված քաղաքի բարեկարգման հետ։
Մենք` Մարտունու երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի անդամներս, հարցազրույց ունեցանք բարեկարգման աշխատանքների կազմակերպիչ Վարդան Ավետիսյանի հետ։
Նա մեզ ծանոթացրեց աշխատանքի ընթացքին. ծրագիրը ֆինանսավորվում է Մարտունու քաղաքապետարանի կողմից և ունի 90-օրյա ժամկետ։ Շինարարության նպատակը Մարտունու բարեկարգումն է. նախկինում գործող շատրվանները պետք է վերագործարկվեն։ Վերակառուցվում են նաև Մարտունու կենտրոնական մասում գտնվող երկու խաղահրապարակներ` Երևանյան 55 և Գևորգ Զիրոյան փողոցներում:
Զրուցեցինք աշխատողների հետ։ Նրանք գոհ էին իրենց աշխատանքային պայմաններից և ասացին, որ աշխատանքի դիմաց ստանում են շատ լավ վարձատրություն: Աշխատանքները, հավանաբար, կավարտվեն օգոստոսի վերջին և մարտունեցիները կվայելեն գեղեցիկ ու բարեկազմ քաղաքի բերկրանքը:
Անահիտ Գասպարյան
Աննա Ոսկանյան

Комментариев нет:
Отправить комментарий